Այն ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով սխալ էր։ Կարծում եմ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն իրողությամբ, որ Քոչարյանը, որպես կանոն, խուսափել է բաց մամուլի ասուլիսներից՝ նախընտրելով շփվել իր կողմից «պատասխանատու» որակված լրատվամիջոցների հետ։
Սա եզակի հնարավորություն էր լրագրողների համար հնչեցնելու տասնամյակների ընթացքում կուտակված և անպատասխան մնացած հարցերը և ստանալու պատասխաններ։
Ես, որպես ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ինչպես նաև շատ այլ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, զրկվեցի տեղեկացված լինելու իմ իրավունքից և գուցե երբեք այլևս այսպիսի հնարավորություն չի ընձեռվի, քանի որ Քոչարյանն այսուհետ կարտահայտի իր դիրքորոշումն ու կարծիքն իր համար առավել նախընտրելի և հարմար ձևաչափով, ինչի համար նրան այլևս ոչ ոք չի կարող մեղադրել։
Քաղաքական գործընթացը պետք է լինի հրապարակային և մրցակցային, ինչն այս գործելաոճով չի երաշխավորվում։
Գրել է Արթուր Ղազինյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը