Կառավարությունում այսօր իմ ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է. Շահեն Հարությունյան

«Կառավարությունում այսօր իմ ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է:  Այս ընթացքում սպասում էի եւ հուսով էի, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն կան քաղբանտարկյալներ, ովքեր շարունակում են կալանավորված մնալ:  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգեր չեն լինելու դատական համակարգին, ոչ մեկ զանգով չի կալանավորվելու կամ ազատ արձակվելու, ինչը ճիշտ է: Սակայն պետք է գոնե արդարացման գործընթաց սկսվի, քանի որ հայրս հայտարարել է, որ միայն արդարացման դեպքում դուրս կգա բանտից։ Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի, տեղ չունենա»,-Հայելի ակումբում   ասուլիսի ժամանակ հայտարարեց  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ այսօր լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: «Մենք  այս պահին քայլեր չենք ձեռնարկի, բողոքի ակցիաներ չենք անցկացնի, սակայն եթե այս հարցը չլուծվի, մենք  պայքարի ուղիներ կմտածենք և այդ մասին կհայտարարենք:Նա ներման դիմում չի գրելու, համաներում չի խնդրելու, չի կատարել հանցագործություններ, նա քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա: Շահեն Հարությունյանը նշեց, որ իր հորը առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում: Շանթ Հարությունյանի որդին հավելեց, որ Կառավարությունում այսօր իր ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է: «Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ, բանտում է, նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը: Նա ասաց, որ երկրում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, նաեւ արժեքների հեղափոխություն է տեղի ուենենալու:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am