Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հաղորդում է. Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Հանձնախումբ) ղեկավարությունը նախաձեռնել է մի նամակ, որը ստորագրվել է Կոնգրեսի 48 անդամների կողմից, այն ուղարկվել է նախագահ Թրամփին. նամակը հորդորում է նրան հանդիպել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Միացյալ ազգերի կազմակեպության Գլխավոր Ասամբլեայի տարեկան ժողովի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերին՝ Նյու Յորքում:

«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը, որը կընդգծի տնտեսական զարգացումը, անվտանգությունը և ժողովրդավարությունը, վճռական է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամուր առանցքի համար» նշեց հայկական հարցերով համանախագահ՝ Ֆրենք Փալոն, կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի): Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է.- «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը հայ ժողովրդի կամքի հստակ ցուցանիշ է ունենալ ավելի արդար և ժողովրդավար երկիր: Երբ Հայաստանը փորձում է խթանել կառավարության թափանցիկությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հզորացնել քաղաքացիական հասարակությունը, Միացյալ Նահանգների համար որոշիչ է կառավարական բոլոր մակարդակներում խորացնել կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»: Ի հավելումն, երկկողմանի նախաձեռնությունը նաև խնդրել է «բարձր մակարդակի զրույցների շարք [Նախագահի] քարտուղարների և Հայաստանում իրենց գործընկերների միջև, որոնցից շատերը վերջերս նշանակվել են որպես նորանշանակ կառավարության անդամներ»: Այս ամիս, Հայստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն և հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի, Սենատոր Քրիս Վան Հոլենի (դեմոկրատ, Մերիլենդ), Հայկական հարցերով Հանձնախմբի համանախագահների, կոնգրեսական Դեյվ Տրոթի (հանրապետական, Միչիգան), Ֆրենք Փալոն, կրտսերի, (դեմոկրատ, Նյու-Ջերսի) և Դեյվիդ Վալադեյոյի (հանրապետական, Քալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարության գործընկերության նախագահ Պիտեր Ռոսկամի (հանրապետական, Իլինոյս) և փոխնախագահ Դեյվիդ Փրայսի (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա) և Կոնգրեսական Բրայան Մասթի (հանրապետական, Ֆլորիդա) հետ: Նա նաև Միջազգային խաղաղության համար Կարնեգի հիմնադրամում ելույթ ունեցավ գիտնականներից, դիվանագետներից և պետական պաշտոնյաներից կազմված հանդեսատեսի համար: Անցած ամիս, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մասնակցել է Կրոնական ազատության հարցերին վերաբերող նախարարների անդրանիկ հանդիպմանը Վաշինգտոնում, որը հյուրընկալել էր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Հայաստանի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ճանապարհորդեց ԱՄՆ-ով՝ հյուրընկալելով համայնքային քննարկումներ Լոս Անջելեսի, Բոստոնի և Նյու Յորքի շրջանի քաղաքապետարաններում: «Ամերիկայի հայկական համագումարի անունից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնախմբի համանախագահներին և փոխնախագահներին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հաստատապնդմանը: Մենք գնահատում ենք այս հարցում Հանձնախմբի առաջնորդությունը» ասեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Սեպտեմբերին Համագումարը անցկացնում է Ազգային շահերի քարոզչության կոնֆերանս, որը հիանալի հնարավորություն է ընձեռում ակտիվիստների համար, գալ Վաշինգտոն և օգնել ամրացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում ժողովրդավարական զարգացումները», – ավելացրեց Արդունին:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am