ՀՀԿ-ական պատգամավորի եղբոր տրամադրությունը եթե վատ եղավ 1 մլն հարկ կպահանջի Արտաշատի առևտրականներից, եթե լավ՝ 200 հազար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատի խանութները չեն բացվել. մի խումբ առևտրականներ փակել են խանութները և բողոքի ակցիա անցկացրել: Նրանք հավաքվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի դիմաց, պահանջել են հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանի հրաժարականը: Ի դեպ, Ռաշիդ Մախմուդյանը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է: Արտաշատի առևտրականների պատմելով` նրանք արդեն երկու տարի է, ինչ այս վիճակում են: «Մենք այլևս ի վիճակի չենք հանդուրժել: Իրենց ՀԴՄ-ի իտոգը չի հետաքրքրում, ասում են` ամեն ամսվա վերջ բերեք այսքան կամ այնքան մուծեք: Նայած տրամադրության` եթե տրամադրությունը լավ չլինի, ասում են` 1 մլն կմուծես, եթե լավ լինի` 200 հազար դրամ: Ամեն ամսվա վերջին հարկային տեսուչները զանգահարում են ու ասում են` այսքան կտանեք, կմուծեք: Անկախ նրանից` առևտուր ունեցել ենք, թե ոչ: Հանձնաժողով են կազմում, 13 հոգով մտնում են խանութները ու առանց ակցիզի ապրանք են ման գալիս: Խանութում կարող է լինել 300 հազար դրամի ապրանք, բայց ինքը 500 հազար դրամի է տուգանում»,- ներկայացրեցին առևտրականները: Նրանց խոսքերով` շատերի մոտ անգամ հասունացել է «Մախմուդյանին ծեծելու ցանկությունը»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող առևտրականներին հանդիպել է նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նրանց առաջարկել է խումբ կազմել, բարձրանալ ՊԵԿ մարզային վարչության պետի մոտ և փորձել լուծումներ գտնել: «Մեր գալու նպատակն այն է, որ մենք գանք, տեսնենք` մեր կոլեգաները իրենց լիազորությունների շրջանակը գերազանցել են, թե ոչ: Եթե կտեսնենք, որ ինքը իր լիազորությունների շրջանակը գերազանցել է, ինքը կպատժվի: Այդ փաստերով դեռ ծառայողական քննություն պետք է իրականացվի»,- առևտրականներին խոստացել է ՊԵԿ նախագահը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Օկազիվաեցա Նիկոլը վարկանիշ ունի․․․ Արմեն Աշոտյանը բացահայտում է կեղծիքը (video) «Սասու՛ն, գիտենք՝ ով ես․ միակն էիր, որ 44-օրյային քամակից էիր հարված ստացել»․ Արմինե Ադիբեկյան (video) Ադրբեջանը շատ արագ պատրաստվում է ներխուժել Իրան․ իրավիճակը գերլարված է․ ռազմական փորձագետ (video) Չէ Աննա՛, քեզ հայհոյելու են․ դու պատասխան ես տալու քո արածի համար, ոչ թե մարդուդ․ Ադիբեկյան (video) «Ասեմ՝ ինչու է Ադրբեջանը լուրջ ուժեր է կուտակում սահմանին․ հրետանի են առաջ բերել»․ Պն նախկին նախարար (video) Ագարակում անհանգստացած են․ հերթը հասել է Սյունիքի՞ն (video) Արշակ Սրբազանի ազատությունն ապացուցեց՝ Նիկոլը պարտվել է եկեղեցու դեմ․Մալխասյան (video) Նիկո՛լ, հունիսի 7-ից հետո ձեր թալանած զարդերից սկսած հետ ենք բերելու․ Դերենիկ Մալխասյան (video) «Ո՞վ ա պատասխան տալու», «Կոնկրետ պատասխանեք հոր խոսքին»․ լարված իրավիճակ դատարանում (video) Տեսանք՝ Իրանի վրա հարձակման պահին ինչ լուրջ գործով էին զբաղված Փաշինյանն ու Աժ նախագահն ավտոբուսում (video) «Լռությու՛ն․․․»․ Ազատի գործով նիստին իրավիճակը լարվեց (video) «Նիկոլին հագցնողնե՛ր, մեռնելու բերան կարո՞ղ եք մեզ մի քիչ խղճալ»․ Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Վրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի քանի նահանգ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համլիթոնը Մարդ իր ընտանիքը չի կարողանում կառավարել, ուրիշինը ո՞նց կկառավարի․ քաղաքացիները՝ Փաշինյանի մասին (video) I24․ Իրանը կորցրել է իր հրթիռային կայանքների 60%-ը Իրանը իրականացրել է Իսրայելի դեմ գրոհների 22-րդ ալիքը ԱՄԷ-ն կարող է սառեցնել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները «Սասուն Միքայելյանն է ասել, որ ինքը վախկոտ, դավաճան, դասալիք սրիկ ա»․ պահեստազորի գնդապետ (video) Գարեգին Բ–ն նոր նշանակում է արել Վատ լուրը գիտեն. իշխանություննները, նույնիսկ իրենց հարցումներով, 2 անգամ քիչ են հավաքում․ Կարապետյան (video) Արաբկիրում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Նոր մանրամասներ՝ Արաբկիրի կրակոցներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am