Փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավարը քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն և հարթ չի անցել։ Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչև Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգևորվել իրենց անսպասելի հաջողություններից և բարձր կարգավիճակից ու սկսել են վայելել լաունջի հաճույքները։

Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել, երիտասարդները քնած են մնացել և ուշացել ինքնաթիռից։ Հետո զանգահարել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ խնդրելով իրենց համար հյուրանոցի սենյակ պատվիրել, սակայն քանի որ այդ օրերին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր ընթանում, բոլոր հյուրանոցները զբաղված են եղել, և Ավինյանն ու նրա գրասենյակի ղեկավարը ստիպված են եղել գիշերել օդանավակայանում։
Վարագ Սիսեռյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքնաթիռից ուշացել են։ Նա ասաց․ «Այդպես չի եղել։ Եղել է դեպք, որի հետևանքով ավելի ուշ ենք գնացել, բայց 1 օր չենք ուշացել։ Մոսկվայից ուշացում եղել է, բայց միջոցառումից չենք ուշացել։ Իմիջիայլոց, միայն մենք չէինք ուշացել, մոտավորապես այնտեղ 20 հոգի կային, որոնք բոլորն էլ բողոքել էին, որովհետև շուտ էին փակել գեյթերը։ Մենք էնտեղ մեր բողոքը ներկայացրել ենք, նաև տեղյակ ենք պահել Հայաստանի աէրոֆլոտին, որ այդպիսի բան է եղել, խնդիր չառաջացնելու համար սպասել ենք հաջորդ թռիչքին, հաջորդ թռիչքով գնացել ենք Լոնդոն։ Ասեմ՝ իմանաք, որ Լոնդոնի այցը հատուկ բարեգործական այց էր, ՀԲԸՄ-ն էր կազմակերպել, այսինքն՝ պետական միջոցներով չէր։ Միայն մեր ինքնաթիռի հետ չէր խնդիրը, Մունդիալի օրերն էին, իրենք մեկը մյուսի ետեւից խնդիրներ ունեին, դրա համար գեյթերն ավելի շուտ էին փակել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am