Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում անձեռնմխելիությունը չի գործում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հուլիսի 27-ից կալանավորված էր, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց: Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է, թե վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը: Այսինքն՝ ոչ թե փոխվել է նրա խափանման միջոցը, այլ այն պարզապես վերացվել է: Մասնագետները, սակայն, պնդում են՝ անձեռնմխելիությունը չի գործում Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում: Այս առումով պատահական չէ, որ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը որակել է ապօրինի: ՀՔԾ պնդմամբ` դատարանը դուրս է եկել լիազորություններից: Միաժամանակ ՀՔԾ-ն մարմինը հույս է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ իրենք այդ հարցը կքննարկեն որոշումը ստանալուց հետո, եւ այդ ժամանակ պարզ կլինի իրենց քայլերը: Ինչեւէ, սպասելի էր, որ Վերաքննիչ դատարանի որոշմանը հասարակությունը խիստ բացասաբար կարձագանքի. երեկ դժգոհությունների, քննադատությունների տարափ էր: Մանավանդ, նախկին նախագահին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1998-1999 եւ 2001-2006թթ, աշխատել է նրա աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ: Ու տեսակետ կա, որ նրա որոշման վրա հենց այդ հանգամանքն է դեր խաղացել: Սակայն անկախ Քոչարյանին ազատ արձակելուց` նկատենք՝ նա մարտի 1-ի գործով շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում: Ասել է թե` տեղի ունեցածը դեռ չի նշանակում, որ ազատ արձակվելուց հետո նա պատասխանատվության չի ենթարկվի: Եւ հետո, նրան 17 օր կալանքի տակ պահելով, ըստ էության, նոր իշխանությունները ցույց տվեցին, որ անձեռնմխելի մարդիկ չկան, եւ որ անգամ նախկինում նախագահի կարգավիճակը կալանքից եւ պատասխանատվությունից ազատվելու երաշխիք չէ: Մեկ փաստ էլ. չնայած հասարակության մի  զանգված չընդունեց երեկ տեղի ունեցածը, բայց այն մեկ այլ դրական նշանակություն էլ ունի. այսպես ցույց տրվեց, որ դատական իշխանությունը նախկինի նման չի առաջնորդվում գործող իշխանության թելադրանքով, այլապես հազիվ թե Քոչարյանին ազատ արձակեին»:  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am