Արցախում է Պաշտպանության նախարարը (լուսանկարներ)

Արցախի պաշտպանության բանակում այսօր՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը: Այդ առիթով հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել եւ անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության եւ բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է նաեւ այն խնդիրների համալիրը, որը պետք է լուծում ստանա արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում՝ շեշտը դնելով գիտելիքների եւ հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա: Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի իր պաշտոնակից Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ եւ հավանական զարգացումներով, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների: Իրենց ելույթներում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին, արդեն մի քանի տարի շարունակ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը` տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական եւ հատուկ մասնագիտական լրակազմեր: Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին եւ իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am