Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանի շենքից

Քիչ առաջ վերաքննիչ դատարանը բավրարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ ատյանը որոշման հիմքում դրել է նախագահի անձեռնմխելիությունը: Նա հայտնեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի շենքից դուրս է եկել և հեռացել: Իսկ թե ուր է գնացել, ոչ ոք չգիտի: Հիշեցնենք՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր. «Նախաքննության շահերից է բխում Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու հանգամանքը, որովհետև ազատությաոն մեջ մնալով նա հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցողների վրա, թաքցնել ապացույցներ՝ խոչընդոտելով նախաքննությանը: Կալանքի մեջ գտնվելն այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»: