Աբդեսլամը պատրաստվում էր ահաբեկչություններ կազմակերպել Բելգիայից
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը պատրաստվում է նոր ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Բրյուսելից: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Ռեյնդերսը նշել է, որ Աբդեսլամը խոսել է «Բրյուսելից ինչ-որ բան սկսելու պատրաստակամության մասին, և դա կարող է իրականություն լինել»: Նախարարը հավելել է, որ ահաբեկչի տվյալ հայտարարությունը Բելգիայի իշխանությունները ընդունել են լրջորեն, քանի որ առաջին հետաքննության ընթացքում գտնվել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում` ծանր զենքեր: Բացի այդ հայտնաբերվել են Աբդեսլամի և Բելգիայի մայրաքաղաքում գործող այլ մարդկանց միջև կապերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբդեսլամը համագործակցում է բելգիական ոստիկանության հետ:
