Ծառայողական քննություն է անցկացվելու․ ՊԵԿ նախագահը Արտաշատում էր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Արտաշատում էր ,քանի որ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել ենքաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:  ՊԵԿ նախաատ սկսեց հետաքրքրվեց՝ ինչ խնդիր է առաջացել։ «Խնդիրն այն է, որ Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը ռետորի է ենթարկում մեզ, ու ամբողջ մարզը։ Տեռորի է ենթարկել բառի բուն իմաստով։ Անկախ նրանից՝ ինչ խանութ է, փոքր, միջին, թե մեծ, 13-14 հոգով մտնում են ստուգումների։ Մտնում են, տեսնում են խանութում պապիրոս չկա, փող չունի, որ առնի, ինքը 500-600 հազարի ակտ են գրում», - Անանյանին խնդիրը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Անանյանն ասաց, որ իրենք եկել են այստեղ՝ հասկանալու, թե անօրինական որևէ բան տեղի է ունենում, թե ոչ։ «Եթե մարդիկ գալիս են ստուգելու՝ հսկիչ դրամարկղային մեքենան և եթե չի աշխատում ու չեկ չի տպվում, ապա դրա դեմ պետք է պայքարենք բոլորս, այդ թվում՝ նաև դուք։ Բայց եթե հարկայինի ժողովուրդը կամ ցանկացած պետական պաշտոնյա գալիս է ու օրենքի խախտումով ինչ-որ բան է ուզում անել, ապա այդ պաշտոնյան չպետք է աշխատի։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անում», — հայտարարեց Անանյանը։ «Ես իմ կոլեգային չեմ կարող ասել՝ ժողովուրդը քեզանից դժգոհում է, որովհետև դու առանց զգուշացնելու տուգանում ես։ Պետք է մի դեպք լինի։ Առանց փաստի, ես իրավունք չունեմ էդ մարդուն պատասխանատվության ենթարկել։ Եկեք փաստերով գնանք, եթե տեսնենք, որ ինքն իր լիազորությունները շրջանցում է, կպատժենք նրան, ծառայողական քննություն կիրականացվի», — իր հերթին նկատեց Դավիթ Անանյանը։ ՊԵԿ նախագահը նկատեց նաև, որ հնարավոր է վարչարարությունը մեղմացվի, մինչև Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն։ «Եթե նախկիններն ասել են՝ գնա ուժեղ վարչարարություն արա, իսկ հիմա մենք էլ թույլ վարչարարություն անենք, ինչո՞վ ենք տարբերվելու նախկիններից։ Վարչարարություն անելը պետք է լինի օրենքի շրջանակներում։ Ուրիշ բան, որ մարդը օրենքի շրջանակներում ուզում է տեռոր անել, դա էլ է վարքագիծ, որը պետք է ուսումնասիրվի», — նշեց Դավիթ Անանյանը։ Անանյանն ասաց, որ եթե ժողովուրդը հավաքվել ու դժգոհում է, ապա ծառայողական քննություն անցկացնելու համար մեծ հիմք է։ «Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու թե ձեր նշած անձի, թե տեսչության պետի և ընդհանրապես տեսչության գործողությունների վերաբերյալ», — ակցիայի մասնակիցներին ասաց Անանյանը։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am