53 օրվա ընթացքում մենք 3 նամակ ենք ուղղել վարչապետին.«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները կառավարության մոտ են

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի դիմաց ցույց են անցկացնում և հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ցուցարարներից մեկն ասաց,որ  ցանկանում են իմանալ` ինչն է պատճառը, որ արդեն 53 օր է`   չեն  կարողանում կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: «Ռուսաստանից ենք եկել: Ստեղ փորձել ենք մեր ընտանիքը պահել: Հիմա էլ չգիտենք`երբ կաշխատի: Սպասում ենք, մինչև պատասխանը լինի:Եթե վտանգ է ներկայացնում, իմանանք, որ վտանգ է, թողնենք գնանք», - ասաց նա: Հարևան գյուղերի բնակիչներն այսօր եկել են աջակցելու ընկերության աշխատակիցներին, քանի որ, նրանց խոսքով, հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում։ «Մենք մեր երեխաների թշնամիները չենք», – հայտնում են հավաքվածները։ «Այսպես շարունակվել չի կարող, մենք պետք է հասկանանք` երբ կարող ենք սկսել աշխատել», –  ասաց «Լիդիան» ընկերության աշխատակիցը: Նրա խոսքով` հանքը ոչ միայն անվտանգ է, այլև համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Բացի այդ, հանքի շահագործման շնորհիվ շատերն այսօր աշխատանք ունեն։ «Այս 53 օրվա ընթացքում մենք 3 նամակ ենք ուղղել վարչապետին։ Վերջինը երկու օր առաջ է ուղարկվել։ Սակայն որևէ պատասխան չենք ստացել» – ասաց Արշակյանը։ Քանի որ նրանք այժմ հարկադիր պարապուրդում են և չեն աշխատում, ապա չեն գնա այնքան ժամանակ, մինչև չստանան իրենց հարցի պատասխանը,ասացին նրանք: Ամուլսար տանող ճանապարհը 53 օր է, ինչ փակել են բնապահպանները։ Նրանք պնդում են, որ Ջերմուկից 13 կմ–ի վրա գտնվող հանքի շահագործումը միայն այդ շրջանի համար չէ, որ վտանգավոր է։ «Լիդիան» ընկերության աշխատակիցները ճանապարհի արգելափակման պատճառով չեն կարողանում աշխատանքի հասնել։ Հիշեցնենք, որ այսօր Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ, արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը, կոչ անելով միջամտել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելումեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ Այսօր մենք՝ հարյուրից ավելի պատվիրակությամբ այս համայնքերից եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը։ Միաժամանակ դիմում ենք Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ մեր կոպտորեն խախտվող իրավունքները պաշտպանելու կոչով։ Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից։ Այս արարքը ապօրինություն է, և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Արդյոք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները, և ոչ թե մի խումբ՝ անհայտ աղբյուրներից սնվող օրինազանց մարդիկ։ Մինչդեռ պետությունը այսօր քայլեր չի ձեռնարկում հանքի շինարարության ապօրինի կասեցումը դադարեցնելու և մեր՝ օրինապաշտ քաղաքացիներիս իրավունքները պաշտպանելու և ապօրինություն իրականացնող ինքնակոչ «բնապահպաններից» պաշտպանելու համար։ Մենք ենք համայնքը և մենք ենք իրականում Հայաստանի հպարտ քաղաքացիները: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Հպարտ քաղաքացին աշխատասեր, արժանապատիվ հարկատուն է, ոչ թե մի քանի ամիս անհայտ աղբյուրներից սնվող՝ ուղղորդված ապօրինություն իրականացնողները»։      

դիտվել է 125 անգամ
Լրահոս
ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am