Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հ անրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ օրերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35–ը։