ԿԳՆ-Նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը՝ «Երկրապահի» ճամբարների փոխարեն

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի ևԱրցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք ավելի ուժեղ ենք դարձնում մեր հայրենիքը։ Ճանաչելով մեր բնությունը՝ ավելի են մեծանում այն պաշտպանելու և պահպանելու հայրենասիրական մղումները: Նոր համատեղ ճամբարային նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախիպատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարքհմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղհաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու ստեղծագործողների հետ, լավ ժամանակ անցկացնելամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին և տարեցտարի Արցախի և Հայաստանի դպրոցականների փոխայցելությունների թիվը ավելանալու է,- նշել է Արայիկ Հարությունյանը և շարունակել,- Երբ կասեցրեցինք «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանք հնչեցրին, թե ռազմական դրությանմեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Նոր ճամբարի մոդելը պատասխանն էայդ քննադատություններին։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասերպատանիներ»: Իր հերթին Արցախի Հանրապետության ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով դպրոցականներին ճամբարի բացման կապակցությամբ՝ նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին նախաձեռնության և աջակցության համար ու վստահություն հայտնել, որ առաջիկա օրերին երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն Արցախի բնության հրաշալիքներին, այլև գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին։ «Հենց Պատարա գյուղի անտառներում են 30 տարի առաջ կազմավորվել մեր ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք այնուհետև ՊԲ ստորաբաժանումներն են դարձել և ապահովել մեր հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում: Այդ պայքարի իմաստը, նպատակը մեկ միասնական հայրենիք ունենալն էր։ Ճիշտ է, այդ պայքարի ընթացքում 2 հայկական հանրապետություն է հռչակվել, բայց մենք միասին ենք, և մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու միասնական հայրենիք ունենալու գաղափարի իրագործմանը։ Այսօրվա ճամբարը դրա դրսևորումներից մեկն է»,-նշել է Նարինե Աղաբալյանը։ Ճամբարականներին և հյուրերին իրենց կատարումներով ողջունել «Velvet» քառյակը, այնուհետև կազմակերպվել է ավանդական խաղերի մրցույթ, լավագույն ջոկերը խրախուսվել են կազմակերպիչների կողմից։ Ցուցադրական ելույթներով հանդես են եկել Արցախի պատանի բռնցքամարտիկները։ Ճամբարային առաջին օրը եզրափակվել է ազգային պարերի վարպետության դասով։ Հայկական երկու հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացված ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն Հայաստանի և Արցախի 80 պատանիներ: Ճամբարը կգործի մինչև օգոստասի 19-ը: Դպրոցականների համար ճամբարային ծրագրով նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ու դասախոսություններ։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Օկազիվաեցա Նիկոլը վարկանիշ ունի․․․ Արմեն Աշոտյանը բացահայտում է կեղծիքը (video) «Սասու՛ն, գիտենք՝ ով ես․ միակն էիր, որ 44-օրյային քամակից էիր հարված ստացել»․ Արմինե Ադիբեկյան (video) Ադրբեջանը շատ արագ պատրաստվում է ներխուժել Իրան․ իրավիճակը գերլարված է․ ռազմական փորձագետ (video) Չէ Աննա՛, քեզ հայհոյելու են․ դու պատասխան ես տալու քո արածի համար, ոչ թե մարդուդ․ Ադիբեկյան (video) «Ասեմ՝ ինչու է Ադրբեջանը լուրջ ուժեր է կուտակում սահմանին․ հրետանի են առաջ բերել»․ Պն նախկին նախարար (video) Ագարակում անհանգստացած են․ հերթը հասել է Սյունիքի՞ն (video) Արշակ Սրբազանի ազատությունն ապացուցեց՝ Նիկոլը պարտվել է եկեղեցու դեմ․Մալխասյան (video) Նիկո՛լ, հունիսի 7-ից հետո ձեր թալանած զարդերից սկսած հետ ենք բերելու․ Դերենիկ Մալխասյան (video) «Ո՞վ ա պատասխան տալու», «Կոնկրետ պատասխանեք հոր խոսքին»․ լարված իրավիճակ դատարանում (video) Տեսանք՝ Իրանի վրա հարձակման պահին ինչ լուրջ գործով էին զբաղված Փաշինյանն ու Աժ նախագահն ավտոբուսում (video) «Լռությու՛ն․․․»․ Ազատի գործով նիստին իրավիճակը լարվեց (video) «Նիկոլին հագցնողնե՛ր, մեռնելու բերան կարո՞ղ եք մեզ մի քիչ խղճալ»․ Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Վրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Գերմանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի քանի նահանգ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համլիթոնը Մարդ իր ընտանիքը չի կարողանում կառավարել, ուրիշինը ո՞նց կկառավարի․ քաղաքացիները՝ Փաշինյանի մասին (video) I24․ Իրանը կորցրել է իր հրթիռային կայանքների 60%-ը Իրանը իրականացրել է Իսրայելի դեմ գրոհների 22-րդ ալիքը ԱՄԷ-ն կարող է սառեցնել Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվները «Սասուն Միքայելյանն է ասել, որ ինքը վախկոտ, դավաճան, դասալիք սրիկ ա»․ պահեստազորի գնդապետ (video) Գարեգին Բ–ն նոր նշանակում է արել Վատ լուրը գիտեն. իշխանություննները, նույնիսկ իրենց հարցումներով, 2 անգամ քիչ են հավաքում․ Կարապետյան (video) Արաբկիրում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Նոր մանրամասներ՝ Արաբկիրի կրակոցներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am