Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Կոկո» մականվամբ քրեական հեղինակությունը Վանաձորում «Արհեստական լճեր» սրճարանում կրակել է 27-ամյա երիտասարդի վրա/տեսաշար/

Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում որոշմամբ փաստի առթիվ ստեղծվել է քննաչական խումբ՝ ավագ քննիչ Տարոն Ներկարարյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները վարչության պետ Ա. Ղազարյանի, ոստիկանության Բազումի բաժնի պետ Կ. Հակոբյանի և մարզի քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով պարզել են, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը: Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերվել է, իսկ արդեն հյուրընկալվելով ոստիկանության Բազումի բաժին, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մի քանի հոգի սրճարանում նստած էին, մեկել լսեցինք կրակոց ու էդ ժամանակ մի ջահել տղա ընկել էր գետնին: Նկատցեինք, որ արյուն է գնում: Լավ էր, մոտակայքում ծառայություն կատարող ՊՊԾ-ի ոստիկանները կարճ ժամանակում հասան, մի քանիսը վիրավորին բժշիկների հետ շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, մի քանիսն էլ վազում էին սրճարանից փախուստի դիմած մի քանի քաղաքացիների հետևից: Հետո իմացանք, որ ոստիկանները Կորյունին բռնել են: էդքան բան»: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է «Կոկո» մականվամբ, ով քննիչ Տ. Ներկարարյանի որոշմամբ ձերբակալվել է, սակայն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Նա փախուստի ժամանակ իրեն նետել է արհեստական լճի մեջ, իսկ նրա փախուստը կարողացել են կասեցնել ոստիկանության ծառայողները, ովքեր նաև, վտանգելով իրենց կյանքը, շարունակել են հետապնդումը, քանի որ չէր բացառվում, որ «Կոկոն» իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակեր ոստիկանների ուղղությամբ: Գ. Շամյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից և երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով: Փասռի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն պարզելու ուղղությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: «Կոկո» մականվամբ 38-ամյա Կորյուն Մուրադյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

   

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am