Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացում կլինի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անկարա կատարած այցի ընթացքումարտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմի պարզեցման հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև հարաբերությունների սառեցման ֆոնին:
«Նախատեսվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղևորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները: Մենք հաստատում ենք Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացման մեր պատրաստակամությունը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ: