Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որոնցում պատկերաված է Արմավիրի մարզի երեկվա կարկուտի առաջացրած հետևանքները: Դրանցից որոշներում կարկտահարված դաշտերն են, իսկ մյուսներում՝ հակակարկտային ցանցով պաշտպանված դաշտը:
Նախարարը կից գրել է. «Արմավիրի մարզում բնության հերթական աղետից հետո նկարված այս նկարները (առաջին 2-ը կարկտահրված դաշտից, մյուսները հակակարկտային ցանցով պաշտպանված դաշտից) ևս մի անգամ փաստում են, որ առկա ողջ պոտենցիալը պետք է ներդնել ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու համար, ոչ մի լումա չի կարելի վատնել ավանդական` իրեն սպառած համակարգը կարկատելու, հոգեվարքը երկարաձգելու վրա:Եվ սա վերաբերվում է բոլոր ոլորտներին»:
Նախարարը մանրամասնել է, որ նկարներն արված են կողք-կողքի գտնվող 2 դաշտերում: «Առաջին նկարում հին Հայաստանի ուրվականն է, երկրորդում` նոր, արդիական ու հզոր Հայաստանի»,-ավարտել է Սուրեն Պապիկյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը