Նոր Հայաստանում երիտասարդները կարող են դառնալ բարձրաստիճան պաշտոնյաներ առանց որևէ մեկի թրի տակով անցնելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով:  Այս մասին ասվում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձի մեջ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև՝ «Սիրելի´ երիտասարդներ, Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերը աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները: Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ այսօր երկրի կառավարման ղեկը ժողովրդից ստացած քաղաքական թիմը ոչ միայն չի թերագնահատում ձեզ և ձեր սահմաններ չճանաչող ներուժը, այլև ամեն կերպ խրախուսում է ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման և մյուս ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով, այո´, Նոր Հայաստանում երիտասարդները, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին ու արժեքներին, իսկապես կարող են այս կամ այն ոլորտում պատասխանատու, շատ պատասխանատու դերակատարում ստանձնել: Սիրելի´ սփյուռքահայ երիտասարդներ, Վստահ եմ, որ նոր իշխանությունների այս քաղաքականությունը կոգեշնչի նաև ձեզ, քանի որ Հայաստանը մտադիր է լավագույնս օգտագործել նաև ձեր ներուժը՝ պետական կառավարման մեջ: Դե իսկ ինչ ներդրում եք դուք՝ երիտասարդներդ, ունեցել Թավշյա հեղափոխության կազմակերպման և իրականացման գործում, ես, թերևս, լռեմ: Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիդ՝ այսչափ կարևոր տոնի առթիվ»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am