Ժողովուրդն իհարկե հաղթել է, բայց արդյո՞ք հաղթել են մարդու իրավունքները

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՀԱՐԿԵ ՀԱՂԹԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ կամ «մարդիկ ընդդեմ տերմինատորների» Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր դրանք հետզհետե գերիշխող դիրք ձեռք բերեցին՝ որպես հանրային ֆորում, որպես քննարկումների հարթակ։ Եվ այս նոր պայմաններում հենց սոցիալական ցանցերում է գեներացվում «հասարակական կարծիքը» կարևորություն ունեցող հարցերի շուրջ։ Արդյո՞ք առկա իրավական գործիքակազմը բավարար է ապահովելու սոցցանցերում խոսքի ազատության անհրաժեշտ հավասարակշռումը մարդու այլ իրավունքների, այլ հանրային արժեքների հետ (առաջին հերթին՝ մարդու արժանապատվության, նաև՝ անմեղության կանխավարկածի և այլն)։ Վստահ եմ, որ՝ ոչ։ Վիճակն առավել բարդանում է կեղծ օգտահաշիվների համատարած կիրառման արդյունքում։ Առկա են մարդկանց հանրային կերպարը «ոչնչացնելու» համար հատուկ ստեղծված կեղծ օգտահաշիվներ (եկեք դրանց պայմանականորեն կոչենք «տերմինատորներ»), որոնք բացառապես տարածում են հայհոյախոսություն, վիրավորանք, զրպարտություն։ Սա նորմա՞լ վիճակ է։ Վստահ եմ, որ ոչ։ Ինչպե՞ս պայքարել սոցցանցերում ատելության տարածման, հատկապես «տերմինատորների» կիրառման դեմ։ Չգիտեմ։ Բայց պետք է խնդիրը հստակ ընկալվի քաղաքացիական հասարակության, հատկապես դրա իրավապաշտպան թևի կողմից։ Սակայն իրականությունն այն է, որ երբեմն հենց իրավապաշտպաններն են այդ ատելության խոսքի տարածողները։ Այդ պայմաններում ի՞նչ ակնկալես լայն հանրությունից։ Ամեն դեպքում, մարդու իրավունքների երաշխավորման պարտականությունը պետությանն է, և վերջնական պատասխանատուն հենց պետությունն է։ Թե «նեգատիվ» պարտականությունը և թե «պոզիտիվ» պարտականությունը ի վերջո պետությանն է։ Ի՞նչ է դա նշանակում։ (1) Պետական ծառայողները չպետք է ատելություն, իրավական մշակույթին հակասող այլ գաղափարներ տարածեն սոցցանցերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններում պետք է դրսևորվի հարգանք մարդու իրավունքների նկատմամբ։ Իրապես, ոչ թե ձևականորեն։ (2) Պետությունը պետք է գործուն մեխանիզմներ մշակի ու կիրառի (գուցե նաև քրեաիրավական բնույթի)՝ մարդկանց պաշտպանելու «տերմինատորների» հարձակումներից։ Հատկապես այլախոհներին ու մասնագիտական հատուկ գործառույթ կատարողներին (փաստաբաններ, լրագրողներ և այլն)։ Այս խնդիրները չափազանց կարևոր են։ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am