Լավրովը շտապում է Անկարա. Վտանգ Արցախի համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների և միջազգային կառույցներում աշխատող դիվանագետների հավաքին: «Սերգեյ Լավրովը կմեկնի Թուրքիայի արտգործնախարարի հրավերով՝ oգոստոսի 13-14-ը»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավելելով՝ Լավրովը ելույթ է ունենալու թուրք դեսպանների առջև, որի ընթացքում անդրադառնալու է միջազգային օրակարգի հարցերին, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի խնդիրներին: Սա խիստ ուշագրավ իրադարձություն է: Փաստորեն Լավրովը թուրք դեսպանների առջև է հանդես գալու: Բացի այդ, նրա ելույթում անդրադարձ է լինելու կովկասյան տարածաշրջանի խնդիրներին, այսինքն, հնարավոր է ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների թեմաներին անդրադարձը: Ռուսաստանի կողմից Թուրքիայի ուշադրությունն այս փուլում ինքնին ուշագրավ է: Երեկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Էրդողանն ու Պուտինը մտքեր են փոխանակել Թուրքիա-Ռուսաստան տնտեսական և առևտրային հարաբերությունների, ռազմաարդյունաբերության և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Իսկ Թուրքիան այս օրերին բարդ օրեր է ապրում: Թուրքական լիրայի արժեզրկումը ռեկորդային նոր մակարդակի է հասել՝ մեկ դոլարի դիմաց 6,5 լիրա: Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի դեմ՝ ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված, որին Անկարան հրաժարվում է ազատ արձակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ լիազորել է կրկնապատկել Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսատուրքերը: Ալյումինի համար մաքսատուրքը հիմա կլինի 20 տոկոս, իսկ մետաղինը՝ 50 տոկոս: Նա նշել է, որ թուրքական լիրան արագորեն արժեզրկվել է «մեր ուժեղ դոլարի դիմաց»: «Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ ներկայումս լավ չեն»,-Թվիթերում գրել է Թրամփը: Հուլիսի 26-ին Թրամփը զգուշացրել էր, որ եթե Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը ազատ չարձակվի, ապա Թուրքիայի նկատմամբ լայն պատժամիջոցներ կսահմանվեն: Իսկ ահա Էրդողանը պատասխանում է, որ Թուրքիան տանուլ չի տա տնտեսական պատերազմում: Երկրում ֆինանսական համակարգի ապակայունացման միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձը ոչ մի հեռանկար չունի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովրդին, իրավունք և Աստված»,-ասել է Էրդողանը՝ ժողովրդին կոչ անելով անտեսել տարբեր երկրների քարոզարշավները, որոնք ուղղված են հանրապետության և նրա տնտեսության դեմ։ Նկատենք, որ վերջերս, Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններում առկա վեճերի լուծում չի գրանցվել: Փոխպետքարտուղար Ջոն Սալիվանը նախօրեին զրուցել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Բանակցությունների առանցքային թեման Իզմիրում կալանքի տակ գտնվող ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի ճակատագիրն է: Բրանսոնը մոտ 23 տարի ապրել և քարոզել է Թուրքիայում և Իզմիրի Հարության եկեղեցու սպասավորն էր: Թուրքերը նրան կալանավորել են 2016-ի հոկտեմբերին՝ լրտեսության և այդ տարվա հուլիսյան ձախողված հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանն է մի քանի անգամ ասել, որ Բրանսոնը կարող է ազատ արձակվել և վերադառնալ հայրենիք, պայմանով, որ ամերիկացիներն արտահանձնեն Փենսիլվանիայում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին, ով, ըստ Անկարայի, 2016-ի հեղաշրջման բուն կազմակերպիչն է: Ե՛վ բողոքական սպասավոր Բրանսենը, և՛ մահմեդական առաջնորդ Գյուլենը կտրականապես հերքում են 2016թ. հեղաշրջման հետ որևէ կապ ունենալու մեղադրանքը: Ամերիկացի եվանգելիստ-սպասավորի կալանքն ավելի է սրել վերջին ամիսներին ի հայտ եկած թուրք-ամերիկյան ճգնաժամը: Նախագահ Էրդողանը հանրային ելույթներում հոխորտացել է, թե երբևէ տեղի չի տա, և ինչ էլ անի Ամերիկան՝ կասեցնի ռազմական օդանավերի վաճառքը, տնտեսական պատժամիջոցներ սահմանի՝ Անկարան, միևնույն է, կշարունակի Վաշինգտոնից պահանջել Գյուլենի արտահանձնումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ պնդել է, որ Բրանսոնն ազնիվ և անմեղ մարդ է և պետք է անհապաղ ազատ արձակվի: Ամերիկացիներն անցյալ շաբաթ սառեցրել են Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հաշվեհամարները, նշելով, որ այդ երկու պաշտոնյաներն ուղղակի առնչություն ունեն եվանգելիստական Բրանսոնի կալանավորման հետ: «Դա անտրամաբանական որոշում է, մենք էլ կսառեցնենք Ամերիկայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշվեհամարները, եթե կան այդպիսիք: Թուրքիային նմանօրինակ միջոցներով դաստիարակելու փորձերն անիմաստ են», ասել է Էրդողանն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կանանց միության հավաքի ընթացքում: Ինչևէ, այնուամենայնիվ, արդեն սահմանված ու սպասվելիք պատժամիջոցները նկատելի ֆինանսական խուճապ են առաջացրել Թուրքիայում․ ազգային տարադրամը՝ լիրան վերջին օրերին արժեզրկվել է, իսկ ընդհանրապես այս տարեսկզբից արժեզրկումը մոտ 30 տոկոսի է հասել: Այս պայմաններում օգնության կհասնի՞ Պուտինը: Թերևս պարզ կլինի եկող շաբաթվա սկզբին՝ Լավրովի Անկարա կատարելիք այցի ընթացքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am