Ռուսական զենքի մատակարարման շանտաժը

Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, երեկ Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ճիշտ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ՝ մանավանդ լրատվական միջոցների տարբեր հրապարակումներին, բայց կարող եմ ասել, որ այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, մենք կատարելու ենք, երկկողմանի կատարվելու են», - նշել է Տոնոյանը՝ հավելելով․ ֊ «Համենայնդեպս, մենք այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու»: Հուլիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, հայտարարել էր՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով: Այս հայտարարությանը հետևեց «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, սակայն, օրեր առաջ Հայաստանում հերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախնական պայմանավորվածության: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում»: «Իսկ վարկի մասով Դուք ի՞նչ տեղեկություն ունեք», - այս հարցին էլ Ֆոմինը արձագանքել էր․ - «Ամեն ինչ աշխատում է»: Այսպես, պաշտոնական Մոսկվան և Երևանը վստահեցնում են, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը կատարվելու է: Սա նշանակում է, որ կողմերը՝ չնայած հայ-ռուսական ոչ այնքան հարթ հարաբերություններին՝ հակված չեն լարել իրավիճակը: Բայց պետք է հաշվի առնել, որ Մոսկվայում ամեն ինչ կարող է վերջին պահին փոխվել և որոշակի պահից սկսած Մոսկվան ուղղակի մատակարարումների գործընթացն առկախվի: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան քարոզչությունը դեռ շարունակում է խայթոցները Հայաստանի ուղղությամբ: Ռուսաստանյան Независимая газета պարբերականում օրինակ հոդված է հրապարակվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության թեմայով: Ըստ aravot.am-ի՝ հոդվածում ասվում է. «Վարկառու՝ սպառազինությունը գնող երկիրն այդ դեպքերում դիտարկվում է, եթե ոչ դաշնակցի, ապա՝ շատ մտերիմ գործընկերոջ և ընկերոջ կարգավիճակում: Հենց այդպիսին էր Հայաստանը համարվում Ռուսաստանի համար՝ երկար տարիներ»: Հոդվածագիրը շեշտում է. «Երևանը Մոսկվայից ստանում է տնտեսական, ռազմական (այդ թվում՝ ռուսական ռազմակայանը) և քաղաքական օգնություն: Կրեմլի դիրքորոշումը հստակ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Հենց այդ պատճառով ոչ մեկի համար զարմանալի չէր փաստը, որ 2015թ. Ռուսաստանը համաձայնեց Հայաստանին սպառազինության գնման 200 միլիոն դոլարի վարկ տրամադրել: Նախորդ ամիս մատակարարումներն ավարտվել են: Հայաստանը ստացավ «Սմերչ», «Игла-С», «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ, «ТОС-1А» ծանր կրակային համալիրներ, «Тигр» զրահամեքենաներ, РПГ-26 նռնականետ և այլն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ ստացված սպառազինությունը ժամանակակից է, մոդեռնիզացված և անգամ ռուսական զինանոցում չկա: Անդրկովկասում վերջին տարիներին խախտվել է ռազմատեխնիկական հավասարակշռությունը՝ Ադրբեջանի ռազմական ներուժի աճի պատճառով: Վերջինս Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սրելու սպառնալիքներ է հնչեցնում: Ռուսաստանից ՀՀ-ին մատակարարված սպառազինությունը կօգնի կանգնեցնել հակամարտության սրացումը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը հասցնելով որոշակի հավասարակշռության: Բայց Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական գործակցությունը ոչ բոլորին է դուր գալիս: ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում ասվում է, որ կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կայուն ռազմականացումը և 2018թ. ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների»: Հոդվածագիրը համարում է, որ գուցե սրանով է պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և նրա հանդիպումները՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նա հայտարարեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և որ ինքը Հայաստանին հենց այդ կառույցի կազմում է տեսնում: «Վարչապետը Ռուսաստանին մտերիմ դաշնակից է համարում, բայց հույս ունի հարաբերությունները զարգացնել նաև ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Երևանի դիրքորոշման փոփոխությունը, սակայն, շատ փորձագետներ նկատեցին: Ինչպե՞ս չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը…իհարկե, դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, բայց նրա վրայից չհանեցին մեղադրանքը»: «Ի՞նչ է ստացվում: Մի կողմից խոսում ես ՀԱՊԿ-ն հավատարիմ լինելու մասին, մյուս կողմից՝ ճաղերի հետևն ուղարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՞ն: Չէ՞ որ կարելի էր հարցը քննարկել ՀԱՊԿ մյուս անդամ-երկրների հետ և նախ դադարեցնել Խաչատուրովի լիազորություններն այդ պաշտոնում, հետո՝ հսկողության տակ առնել: Չէ՞ որ նման գործողությունները ՀԱՊԿ-ին հարվածում են այնպիսի ուժգնությամբ, որը հավասարազոր է կառույցի դեմ ուղիղ ագրեսիայի: Այս ամենով հանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին է ռուսական զենքը գովելիս ասում՝ «թեև հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրագրված են շատ համաձայնագրերով, այդ փաստաթղթերում որոշակի դրույթներ վերանայելը բացառված չէ», շարադրում է հոդվածագիրը: Իսկ ամփոփելիս արդեն ենթատեքստը առավել քան թափանցիկ է. «Իսկ գուցե ավելի հե՞շտ վարվել, ասենք՝ վարկով չվաճառել ժամանակակից զենք (վարկը, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադառնում տնտեսական պատճառներով), այլ այն մատակարարել գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի ազնիվ. առանց նեղանալու»: Թամար Բագրատունի

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am