Փաշինյանի պատասխանը Մոսկվային. Նոր «սառը ցնցուղ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ, ըստ էության, պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ վերջերս աղմուկ բարձրացրած հայտարարությանը... Հայաստանում նոր իրավիճակ է ու բոլորը պետք է ադապտացվեն դրան, երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի ղեկավարության հայտարարություններին։ «Սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է», – նշեց նա։ Հիշեցնենք, որ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներառումը Մարտի 1–ի գործում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, թե որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ ՌԴ արտգործնախարարն անգամ պնդեց, որ վերջին մի քանի օրերին Մոսկվան մի քանի անգամ փոխանցել է իր մտահոգությունը ՀՀ ղեկավարությանը: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-եզրափակել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Երեկ Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների այն պնդումները, որ նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Կարծում եմ` ճիշտ չի լինի, որ ես այդ թեմայով այսօր մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը», – ասաց նա։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանից, նույնիսկ Լավրովի հայտարարության ֆոնին, վտանգ չկա: Նա, կարծես, կրքերը հանդարտեցնելու մարտավարություն է բանեցնում, ասելով, թե հայաստանյան նոր իրավիճակին պետք է ադապտացվեն նաև Ռուսաստանի գործընկերները: Ինչպես կընկալի Մոսկվան Փաշինյանի վերջին հայտարարությունը, կամ՝ ինչով կպատասխանի՝ ցույց կտա ժամանակը: Ռուսաստանից պատասխանը վստահաբար չի ուշանա: Իսկ թե ինչպես դա կանդրադառնա ԼՂ խնդրի, կամ Հայաստանի տնտեսական ոլորտի վրա՝ դա էլ արդեն այլ խնդիր է: Ամեն դեպքում Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ խայթոցները դեռ շարունակվում են ռուսական քարոզչության միջոցով: ՀԱՊԿ անդամ երկրները հակված չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելուն այն բանից հետո, երբ ներկայիս քարտուղար Յուրի Խաչատուրովը հրաժեշտ կտա իր պաշտոնին, գրել է ИА REGNUM-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Ըստ այդ աղբյուրի՝ Հայաստանում իրավիճակը շատ արագ է փոխվում, և չկա երաշխիք, որ Խաչատուրովին փոխարինողին ևս կարճ ժամանակ անց որևէ մեղադրանք չի առաջադրվի: Ռուսական աղբյուրն արդեն նշում է, թե բացի Երևանից, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների մայրաքաղաքներում կարծիք կա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել Բելառուսին, չնայած այն բանին, որ այն մինչև 2020 թվականը պատկանում է Հայաստանին: Նշվում է, որ Հայաստանի նոր թեկնածուն չի արժանանալու անդամ երկրների աջակցությանը, քանի որ, ինչպես գրում է լրատվամիջոցը, «հայկական ռազբորկաներն» արդեն լուրջ վնաս են հասցրել կազմակերպության իմիջին: Փաստորեն, ՀԱՊԿ-ում հակված են վրեժ լուծել Հայաստանից՝ Խաչատուրովի կալանքի մասին որոշման արդյունքում, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կզրկվի մինչև 2020 թվականը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Թամար Բագրատունի

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am