Լևոն Շիրինյանի կողմից ստեղծվող կուսակցության նախաձեռնող խումբը առաջին նիստն է անցկացրել

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ) նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են կուսակցության ստեղծման հարցերը: Նա նաև նշել է նախաձեռնող խմբի անդամների անունները: «Նախաձեռնող խմբի անդամներ՝ Շիրինյան Լևոն – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այվազյան Վարդան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արիյան Աշոտ – երաժշտագիտության և կոմպոզիցիայի դոկտոր, պրոֆեսոր Մանուկյան Մարիամ – հասարակական գործիչ Մկրտչյան Նարեկ – տնտեսական գիտությունների թեկնածու Պետրոսյան Արամ – տնտեսագետ Սահակյան Կարեն – տնտեսական գիտությունների թեկնածու Սիրոյան Գարիկ – տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուքիասյան Հայկ – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Սրտաշատյան Վարդան – աշխարհագրագետ Օրդուխանյան Էմիլ – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդանյան Կարեն – գյուղատնտես»,- գրել է նա