Ես ինֆորմացիա ունեմ. վարչապետը՝ Դիլիջանում

Ես ինֆորմացիա ունեմ, որ «Դիլիջան» ազգային պարկում, նաև «Սևան» ազգային պարկում հողեր են վարձակալության տրված ծիծաղելի գներով, որոնք ոչ մի եկամուտ չեն ապահովում: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: ««Դիլիջան» ազգային պարկում ընդհուպ 5 դրամով, 50 դրամով վարձակալության տրված հողեր կան: Մեր մոտեցումը պետք է լինի այն, որ բոլոր այդ վարձակալության պայմանագրերը վերանայեն հետևյալ տրամաբանությամբ. կամ դրանք բերվում են նորմալ գնային վիճակի, կամ էլ եթե չեն բերվում նորմալ գնային վիճակի, պետք չէ վարձակալության տալ: Եթե ասենք 50 դրամով է կամ ինչ-որ այլ ծիծաղելի գնով, պետք չէ ընդհանրապես, թող էդ անտառը մնա անտառ, որ մարդիկ հավասար ձևով կարողանան էդ անտառներից օգտվեն: Ընդ որում, էս ամեն ինչը կապվում է պաշոնյաների անվան հետ, կապ չունի ներկա, թե նախկին»,֊ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ նույն իրավիճակը նաև Սևանում է, որտեղ ամենուր ցանկապատեր են և դրանք պետք է վերացվեն: