Ինչ է ասելու Փաշինյանը Թեհրանում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: «Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը: Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ դեսպան Սաջջադին խոսել է մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ «ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»: Այսպես, Հայաստանի վարչապետը պատրաստվում է այցելել հարևան Իրան: Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո նրա առաջին այցը Վրաստան կայացավ: Այժմ պարզ է, որ Փաշինյանը փորձում է հարևան Իրանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդել և նրա աշխատակազմը լծվել է սեղմ ժամկետներում նրա այցը Թեհրան կազմակերպել: Ինչ նոր օրակարգով է Փաշինյանը մեկնելու Իրան` այդ երկրի համար, ի դեպ, բարդ իրավիճակում: Ի՞նչ են ուզում լսել Փաշինյանից, ի՞նչ է ուզում Փաշինյանը լսել Թեհրանից... Իսկ Իրանն այսօր, նկատենք, որ բավական խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ: Օրերս ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ խոշոր ֆինանսական պատժամիջոցները՝ Թեհրանի և աշխարհի տերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց երեք ամիս անց։ Դրանք հիմնականում ուղղած են արտարժույթի գնմանը և արդյունաբերության հիմնական ոլորտներին: Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Թրամփը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ 2015-ի պայմանագիրը, որով մեղմվեցին պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, «սարսափելի, միակողմանի գործարք» էր: Միացյալ Նահանգների կոշտ պատժամիջոցների առաջին ալիքը ուժի մեջ մտավ օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն: Իրանին արգելվում է ամերիկյան դոլար գնել, արգելվում կամ խիստ սահմանափակվում է օդանավերի, ավտոմեքենաների, ալյումինի, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտուրը, արգելվում են իրանական ռիալով գործարքները: Նոյեմբերի 5-ին ուժի մեջ կմտնի Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը, որի թիրախը այդ երկրի համար կենսական կարևորություն ունեցող նավթի վաճառքն է: Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին Դոնալդ Թրամփը հայտարարեց երեք ամիս առաջ: Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրել է՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: - «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ», - Թվիթերի իր էջում գրել է Թրամփը: Թրամփի խիստ նախազգուշացումը հետևեց Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերկանգնմանը և Եվրամիության հայտարարությանը, որով Բրյուսելը խոստացել էր պաշտպանել Իրանի հետ օրինական բիզնես վարող եվրոպական ընկերություններին: Բրյուսելը և Մոսկվան արդեն արձագանքել են Թրամփի որոշմանը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին գտնվում է Նոր Զելանդիայում և, Վելինգտոնում խոսելով լրագրողների հետ, կարծիք է հայտնել, որ Եվրամիությունն ու Նոր Զելանդիան կիսում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու դիրքորոշումը՝ չնայած Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից: «Մեր Միության թարմացված օրենսդրությունը պաշտպանում է եվրոպական բիզնեսը պատժամիջոցների երկրորդային ազդեցությունից՝ պատժամիջոցներ, որ Միացյալ Նահանգները սահմանում է իր տարածքից դուրս: Մենք կարծում ենք, և դա այդպես է, որ այս հարցում եվրոպացիները պետք է որոշեն ում հետ առևտուր անել», - ասել է Մոգերինին՝ հավելելով․ - «Ես կասեի՝ այստեղ առևտրի ինքնիշխանության հարց կա»: Մոսկվան իր հերթին խորը հիասթափություն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ: «Մենք խորապես հիասթափված ենք Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու՝ ԱՄՆ-ի քայլերից», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարությունում: Մոսկվան պնդում է, որ անհրաժեշտ է պահպանել 2015թ. համաձայնագիրը և Թեհրանի հետ տնտեսական ընդհանուր շահերը և դատապարտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների սահմանումը: Իսկ ահա Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի քայլը առավելապես հոգեբանական է: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ ԱՄՆ-ի քայլը «հոգեբանական գրոհ» է, որի նպատակը իրանցիների մեջ տարանջատում սերմանելն է: Նա նշել էր, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային համաձայնագրից՝ Թեհրանը շարունակում է պահպանել համաձայնագրով նախատեսված միջուկային իր ծրագրերի սահմանափակումները: Հիշեցնենք, որ 2015թ. Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը բանակցվել ու ստորագրվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ: Դոնալդ Թրամփը խստորեն քննադատում էր այդ համաձայնագիրը, այն համարելով միակողմանի ու սարսափելի վատ պայմանագիր, որ երբևէ տեսել է: Թրամփը նախ փորձեց հասնել համաձայնագրի վերանայմանը, սակայն ստացավ Թեհրանի մերժումը: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները չպաշտպանեցին Թրամփի առաջարկը: Օգոստոսի 8-ին թվիթերյան գրառմամբ հայտարարելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները ուժի մեջ մտնելու մասին՝ Թրամփն ընդգծել է, որ դա աշխարհի խաղաղության համար է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am