Փաշինյանի վտանգավոր խաղը Արցախում

Արձակուրդից վերադառնալուց հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երևանում, այնուհետև մեկնել Արցախ: Մի քանի օր է նա Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասել է նա: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի հետ Արցախ է մեկնել նաև ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Ինչպես հայտնի է, Արցախցի 15 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու միջնորդագիր-խնդրանք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համալրելով Հայաստանում նրա օգտին մեկնարկած ստորագրահավաքին միացած պատգամավորների շարքերը։ Այս իրադարձությունները որոշակիորեն շահարկվում են, ու կարծես հայաստանցի-ղարաբաղցի արհեստական անջրպետ ստեղծելու հիմքեր են դրվում՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով: Դա ամենասարսափելի է սցենարն է, որով կարող է Հայաստանի նոր կառավարությունը թույլ տալ: Առհասարակ, Հայաստան-Արցախ կտրվածքով անցանկալի մթնոլորտ է ձևավորվել թավշյա հեղափոխությունից հետո: Արցախում մի խումբ մարդկանց ոգևորությունը՝ նաև Արցախի իշխանությունների հրաժարականը պահանջելու հարցում մի որոշ ժամանակ կարծես հաջողվեց ինքնաբուխ ներկայացնել: Բայց փաստ է, որը իրավիճակը գնալով մտահոգիչ է դառնում ու որոշ խմբեր սպասում են ապակայունացման: Օրինակ, արդեն հնչում են կարծիքներ, թե «Մարտի 1-ի» գործով բացահայտումներն, անպայման, կհասնեն Արցախ, նման կարծիք է հայտնել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ Factor.am-ին: Արցախը յուրօրինակ իրավիճակում գոյատևող մեր հայրենիքի մի մասնիկն է, որտեղ այս կամ ցնցումը կարող է ունենալ բավական խորն ու անդառնալի հետևանքներ: Անհանգստությունները օդում զգացվում են: Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո թե՛ Հայաստանի զարգացման, թե՛ Արցախի զարգացման ծրագրերի առումով կարծես մեծ դադար է, բոլորը սպասում են, բայց չգիտես, թե ինչի: Թվում էր, թե «թավշյա հեղափոխության» արդյունքում Նիկոլ Փաշինյանը հասարակական վստահության ահռելի պաշարով ռեսուրսներն այլ ուղղությամբ կօգտագործի, բայց տնտեսության զարգացման, սոցիալական իրավիճակի բարելավման ուղղությամբ ոչ միայն կոնկրետ քայլեր չեն իրականացվում, այլև Հայաստանն ու Արցախը, կարծես, ընկղմվել են մեծ անկանխատեսելիության և անորոշության մեջ: Ադրբեջանական կողմից էլ վտանգավոր լռություն է, որը ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, քան երբ հակառակորդը ագրեսիվ ինչ-ինչ գործողություններ է իրականացնում: Ինչի՞ն է սպասում Ալիևը: Նա Փաշինյանի կողմից ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ ինչ-ինչ սպասելիքնե՞ր ունի՝ զիջումների մասով... Դժվար է կանխատեսել: Բայց ադրբեջանական «հանդարտությունը» վստահաբար ունի պատճառներ: Մի խոսքով, հայաստանյան իրադարձությունները հայելային ձևով անդրադառնում են Արցախի վրա և օդում ինչ-որ մեծ պայթյունի բռնկման վտանգ կա, որը կանխելու միտումներ, ցավոք, առայժմ չեն նշմարվում: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am