Խնդիրներ չունեն ո՛չ զենքի, ո՛չ այլ հարցերում

Բաքուն ամենաշատն է շահագրգռված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Ռուսական «Կոմերսանտ» թերթին հարցազրույց է տվել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությանը և Բաքվի ու Մոսկվայի վրա դրա հնարավոր ազդեցությանը։ Մամեդյարովը չի համաձայնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ազդել է ռուս-ադրբեջանական հարաբերություններիր վրա. «Չեմ կարծում։ Ադրբեջանը, որը նման բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ, ամենաշատն է շահագրգռված, որ ռուս-թուրքական հարաբերություններն ամբողջովին կարգավորվեն ամենակարճ ժամանակահատվածում»։ Պատասխանելով «Բաքուն իրեն տեսնո՞ւմ է միջնորդի դերում» հարցին՝ Մամեդյարովը հայտարարել է. «Միջնորդությունը հնչեղ է ասված։ Ամեն դեպքում, ես այդ հարցը քննարկում եմ ինչպես թուրք, այնպես էլ ռուս գործընկերների հետ։ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման չափազանց տհաճ միջադեպից հետո մենք Սերգեյ Լավրովի հետ քանիցս անդրադարձել ենք այդ թեմային։ Որքան շուտ տեղի ունենա ըմբռնում, այնքան լավ կլինի բոլորի համար»։ Խոսելով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից Հայաստանի դուրս մնալու մասին՝ Մամեդյարովը հայտարարել է. «Երևանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևով կարող է մասնակցել դրան։ Սակայն եթե համեմատենք Հայաստանի ու Ադրբեջանի տրանսպորտային ու երկաթուղային ենթակառուցվածքները, ապա դրանց մակարդակները համեմատելի չեն։ Մեր երկաթուղին ձգվում է ընդհուպ մինչև Իրանի հետ սահման։ Մինչև տարեվերջ կկառուցվի երկաթուղային կամուրջը, և տեղի կունենա երկաթուղիների միավորումը՝ դեպի Իրան ելքով։ Իրանական կողմը պլանավորում է առաջիկա երկու տարում ավարտել Ռեշտից (Իրան) մինչև Աստարա (Ադրբեջան) Կասպից ծովի ափով երկաթուղու կառուցումը։ Խոսքը իրական, արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքի մասին է»։ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է Էլմար Մամեդյարովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության խնդրին, նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, և որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Մոսկվայի և Բաքվի միջև գոյություն ունեն ֆինանսական չլուծված հարցեր՝ կապված ռուսական սպառազինություն գնելու պայմանագրերի հետ։ Ոչ վաղ անցյալում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից Բաքու կատարած այցի վերաբերյալ Մամեդյարովն ասել էր. «Վճարումների հետ կապված որևէ խնդիր չկա, սխալ է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այդ հարցում կան ֆինանսական չլուծված հարցեր։ Մենք ամեն բան վճարում ենք պայմանագրերին համապատասխան։ Կա դրանք օգտագործելու խնդիր, այն պլանում, որ Ադրբեջանի գնած սպառազինությունը պետք է համապատասխանի պայմանագրերում ֆիքսված տեխնիկական պարամետրերին»։ Պարզվում է, Ռոգոզինը ժամանել էր Բաքու, որպեսզի հասկանար, թե որն է այդ պարամետրերին առնչվող խնդիրը։ «Մենք խնդիրներ չունենք զենքի պայմանագրերի ֆինանսական աջակցության հետ։ Գլխավորն այն է, որ ապրանքը լինի պայմանավորվածությանը համապատասխան։ Գործարքների իրագործման ժամկետի հարցում ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ուղղումներ մտցնել սպառազինության մի շարք կոնկրետ տեսակների տեխնիկական պարամետրերում։ Դմիտրի Ռոգոզինի խոսքով՝ դա կարվի ամենամոտ ժամանակներս։ Ընդհանուր առմամբ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են կոմերցիոն սկզբունքներին համապատասխան և փոխշահավետ համագործակցության վրա»։ Մոսկվան ճիշտ է ընկալել Բաքվի բողոքի նոտան Մամեդյարովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Ռուսաստանին բողոքի նոտա հղելուն՝ կապված Հայաստանին ռուսական զենք վաճառելու հետ: «Դա իր տեսակի մեջ այդօրինակ առաջին նոտան չէր։ ՌԴ-ն մի կողմից հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս կողմից էլ մենք ճանաչում ենք, որ յուրաքանչյուր երկիր իրավասու է սպառազինություն մատակարարել այն երկրին, որին նա անհրաժեշտ է համարում։ Նոտայի բովանդակությունը հանգում էր խնդրանքի, որ Հայաստանին սպառազինություն մատակարարող ՌԴ-ն հաշվի առնի, որ այդ սպառազինությունը չպետք է հայտնվի ադրբեջանական կորսված տարածքներում։ Նման մատակարարումների հարցում գոյություն ունի վերջնական օգտագործողի կանոնը։ Եթե վերջնական օգտատերը լիներ Հայաստանը, ապա հարցը դուրս չէր գա Երևանի ու Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ Իսկ ահա, երբ զենքը հայտնվում է Ադրբեջանի կորսված տարածքներում, դա ընդհանրապես այլ բան է».- ասել է նա։ Երբ լրագրողը Մամեդյարովին հայտնել է, որ ամեն դեպքում այդ զենքը հայտնվելու է Լեռնային Ղարաբաղի տարածքում, Մամեդյարովն ասել է. «Հենց դա էր նոտայի էությունը։ Հաշվի առնելով, որ ՌԴ-ն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ամբողջովին անտրամաբանական է կորսված տարածքներում ռուսական զենքի առկայությունը։ ՌԴ ԱԳՆ-ում, ինչպես երևաց Մոսկվայի հետագա հայտարարություններից, ճիշտ ընկալեցին մեր տված փաստաթղթի տոնը»։ Չնայած այն փաստին, որ Մոսկվան ու Անկարան այսօր բավական լարված հարաբերություններ ունեն` Բաքվին հաջողվում է չբռնել ամբողջությամբ Էրդողանի կողմն ու չփչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Ավելին` Ադրբեջանի իշխանությունները փաստում են, որ հարկ եղած պահին Մոսկվային կարող են բողոքի նոտա հղեն` պահանջելով Հայաստանին զենք չմատակարարել, որպեսզի դրանք «չհայտնվեն» Ղարաբաղում, իսկ որ ավելի հետաքրքրական է, հետո էլ գոհ մնան Մոսկվայի պահվածքից, համարելով, որ Կրեմլը ճիշտ է ընկալել Բաքվի պահվածքը: Ահա, այսպիսի փոխըմբռնման մթնոլորտ է տիրում ռուս-ադրբեջանական ռազմական, քաղաքական և այլ ոլորտների համագործակցության մեջ... Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am