Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. կարկուտն ու փոթորիկ,0-ի հավասարեցված բերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ուժեղ կարկուտն ու փոթորիկն իր սև գործն են արել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոթորիկն ու կարկուտը մոտ 15-20 րոպեների ընթացքում ավերածությունների են ենթարկել գյուղի մոտ 90 տոկոս բնակիչների հողատարածքները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Բամբակաշատ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանն ասում էր. «Մոտ 15 րոպե կարկուտ տեղաց փոթորիկի հետ միասին, ինչը Բամբակաշատ համայնքի 90 տոկոս հողատարածքները ավերածության ենթարկեց, որը բառերով հնարավոր չէ ներկայացնել: Նաև դրա հետ մեկտեղ տների տանիքները ամբողջությամբ քանդվել են: Մի խոսքով՝ Բամբակաշատ համայնքում կատաստրոֆիկ վիճակ է»: Գյուղացիներն էլ իրենց հերթին դիմում էին կառավարությանը, գյուղատնտեսության նախարարությանն ու մարզպետարանին, որպեսզի իրենք թիկունք կանգնեն իրենց, իսկ իրենց խնդրանքը շատ մեծ չէ. Կառավարությունը կարող է վնասի փոխհատուցումը կատարի, ինչը հնարավորություն կտա գյուղացուն նորից քրտինք թափելով, վնասված դաշտերը, այգիներն ու տանիքները վերականգնի: «Գյուղում կարկուտ շատ է եղել, բայց էս ձևի... Ցունամի ասենք, Արմագեդոն ասենք, թե ինչ, դրա անունը չենք կարող ասել: Ճիշտը՝ պատկան մարմինները գան ու սեփական աչքով տեսնեն գյուղում վնասները: Մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն է, ու վստահ ենք, որ մեզ սատար կկանգնեն: Գյուղի բնակչության մեծ մասը վարկերով ենք հողագործութամբ զբաղվում ու կարկուտն ու փոթորիկը րոպեների ընթացքում իր սև գործն արեցին: Հազար դրամ չի, 10 հազար չի, որ ասենք դրա համար չդիմենք, միլիոնների ծախսա, իսկ գյուղացին չունի էդ հնարավոությունը, որ էդ վնասի տակից դուրս գա»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր գյուղացու հետ գրեթե բոլոր տուժած քաղաքացիների ցանկատարածքներ է այցելել գյուղապետը և Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի հանձնարարականով գյուղ են այցելել մարզպետարանի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այս պահին գյուղի դպրոցի մոտ գյուղացիները սպասում են մարզպետ Գ. Միրիջանյանին, ով տեղում ծանոթանալու է խնդրին և կատարվածի մասին տեղեկացնելու է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին և վարչապետ Ն. Փաշինյանին: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Բամբակաշատ գյուղը հայտնի է բարձր որակի խաղող աճեցնելով ու հիմա նույնիսկ 100 կգ խաղող չես կարող հավաքել, կարկուտը խաղողը սարքել է «լանգետ»: Վնասված խաղողից անգամ չեն կարող մարդիկ օղի թորել: Մի խոսքով, ճիշտ է ասված՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում», սակայն գյուղացիները հույս ունեն, որ այս դեպքում կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը իրենց անօգնական չեն թողնի, իրենց վերքին դարման կլինեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ կարկուտի ու փոթորկի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է ու մինչև հիմա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկել, որպեսզի գյուղում վերականգնվի էլեկտրամատակարարումը, իսկ դրա արդյունքում էլ շատ գյուղացիներ նույնպես վնասներ են կրել, քանի որ գնված մսեղենը, կաթնամթերքը սառնարանում էին պահվում, իսկ քանի որ հոսանք չկա, եղածը դառել է թափելու: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am