«Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք». Փաշինյանը ծիծաղել է թոշակառուների խնդրանքի վրա

slaq.am -ը գրում է. Օգոստոսի 10-ի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում։ Նա եղել է Նոյեմբերյանում և հանդիպել բնակիչների հետ։ Սիրելի և ընտրված վարչապետի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն անկեղծացել են իրենց խնդիրներով։ Իսկթոշակառու մի տղամարդ նկատեց, որ թոշակները շատ քիչ են և դրանք վերանայել է հարկավոր։ «Տարիներ շարունակ թոշակները չեն բարձրանում»,-ասաց նա: Փաշինյանը հարցրեց, թե որքան թոշակ է ստանում նա: «44 հազար դրամ եմ ստանում, լույսի, գազի փողը տալիս ենք, տակը պիվա խմելու փող չի մնում»,-պատասխանց թոշակառու տղամարդը։ Ի պատասխան թոշակառու բարձրացրած խնդրին, Փաշինյանն իր պատկերացմամբ հումոր արեց․ «Դուք էլ սկզբից պիվեն խմեք, հետո գազի, լույսի փողը տվեք»,-ծիծաղելով ասաց նա։