Մայրը նորածնին մերկ, անօգնական վիճակում թողել էր այգում՝ սալորի ծառի տակ

Ուղիղ մեկ տարի առաջ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում գտնվող այգում՝ սալորի ծառի տակ, իգական սեռի նորածնի հայտնաբերման գործով շուրջ մեկ տարի տևած նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն արդեն դատարանում է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նորածնին հայտնաբերումից կարճ ժամանակ անց իրավապահները պարզեցին՝ նորածնին մայրն էր թողել անմշակ այգում՝ մերկ, անօգնական վիճակում: 37-ամյա կինը 2017թ. օգոստոսի 12-ին երեխային ծննդաբերել էր տան պայմաններում՝ պետքարանում, և ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից, որոշել է երեխայից ազատվել: Քննությամբ հայտնի է դարձել, որ կինը երեխային հիշյալ վայրում է թողել գործով ինքնությունը չպարզված անձի հետ: Նորածնին անօգնական վիճակում հայտնաբերելուց հետո անմիջապես տեղափոխել էին Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Սուրբ աստվածամայր» ԲԿ: Կատարված հետազոտություններից հետո պարզ դարձավ նաև, որ երեխան ունի սրտի արատ, մակերիկամների կիստաներ: Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրություն։ Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 15-ին էլ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել էր արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված: Երեխան 30-ամյա կնոջ երրորդ զավակն է եղել և ծնվել էր առողջ, սակայն ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ հենց մայրն էլ նորածնին թողել էր խոտերի վրա՝ արկղի մեջ։  

 Փաստինֆո

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am