Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մխրճվել է կիսակցորդիչով բեռնատարի մեջ. Niva-ն վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաննեորւմ Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 30 ԼԼ 939 համարանիշի և MAZ մակնիշի 20 ՍՏ 462 համարանիշի կիսակցորդիչով բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Niva-ն է բախվել բեռնատարին և ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Արտյոմ Ստեփանյանի գլխավորությամբ: Այս պահին Մասիսի դատախազի հանձնարարականով դեպքի վայր պետք է ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am