Ներկրված թռչնամսի խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար ՝ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու, և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ: Այս պահին, հետագծելիության սկզբունքով, շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: