Չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք. Փաշինյան

Օգոստոսի 10-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բերդ քաղաքում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքների խոշորացման շուրջ մտահոգությունների մասին հարցին ասաց. «Սխալ է առանց մարդկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը: Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք: Բայց երբ ասում եք՝ մեր խողովակները քայքայված են, ձեր համայնքի խոշորացումը ե՞րբ է տեղի ունեցել։ Մի տարվա մեջ են խողովակները քայքայվե՞լ։ Ինչի՞ 20 տարվա մեջ չեք լուծել, եթե ունակ եք լուծել: Մեզ մոտ տեղային մտածելակերպը այնքան է զարգացել, որ ինձ մոտ գալիս, ասում են՝ բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, ասում է՝ իջեւանցի եմ, բայց այդ պարագայում գորիսեցին իմ հայրենակիցը չի՞։ Այդ տեղային մտածելակերպը հասել է գյուղ, ավելին՝ հասել է թաղ»։