Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն իրականացնում են դիվերսիոն գործընթացներ. Աշոտ Մանուչարյան (video)

«Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը մի մեծ գործընթացի փոքր դրվագն է»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ 96թ.-ին Հայաստանից խլվեց մեր երկրի կառավարման ղեկը, և այն տրվեց արտաքին կառավարողներին. «Անկասկած մարտի 1-ը ողբերգական իրադարձություն էր, բայց այն ոչնչով ավել չէ հոկտեմբերի 27-ից»: Աշոտ Մանուրարյանը համոզված է, որ Հայաստանում արտաքին կառավարող ուժերը դուրս են շպրտվել, բայց որ վերջնականապես: