Սփյուռքի նախարարը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տրամադրվածության կա սփյուռքում վերջին իրավական գործընթացների վերաբերյալ, ասաց, որ սփյուռքում, ինչպես ՀՀ-ում, ցանկացած քաղաքացի սպասում է արդարացի որոշումների՝ մեկնարկած իրավական գործընթացների արդյունքում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը սփյուռքի ներկայացուցիչների վրա, Մխիթար Հայրապետյանն ասաց. «ՀՅԴ հայտարարությունը քննարկել ենք Դաշնակցության՝ արևելյան և արևմտյան ափի ներկայացուցիչների հետ, տարբեր կերպ է մեկնաբանվել, խոսքը մտավախությունների մասին է, ես զերծ կմնամ այս թեմայով խոսելուց: Չեմ ցանկանա ավելի մանրամասնել, կարող եք կապ հաստատել սփյուռքի դաշնակցական կառույցների հետ, ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն ձեզ: Սփյուռքում կա մեծ վստահություն թե´ վարչապետի, թե´ նոր կառավարության գործելաոճի նկատմամբ: Բացի այդ, սփյուռքում հստակ կա այն զգացողությունը, որ քաղաքական թևը տարանջատված է դատական իշխանություններից, և դատական, իրավական կառույցները որևէ կաշկանդվածություն չունեն, ուղղորդում չեն ստանում քաղաքական թևի կողմից»,-շեշտեց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել ընտրական գործընթացներում, տալ քվեարկելու հնարավորություն՝ նախարարն ասաց, որ արտահերթ ընտրություններին սփյուռքի ներկայացուցիչների քվեարկության հարց այս պահին օրակարգում չկա: «Առաջիկա արտահերթ ընտրությունների մասին մենք չենք կարող խոսել տեխնիկապես, սփյուռքի մեր հայրենակիցները հիմնականում խոսում են ՀՀ քաղաքացիներին սփյուռքում մեխանիզմներ, հնարավորություններ ընձեռելու մասին, նախկինում դեսպանատներում դիվանագիտական կորպուսն է ապահովել, այժմ չի ապահովում: Սրա մասին պետք է խոսենք, ես առաջիկայում վարչապետի հետ հանդիպում ունեմ, ներկայացնելու եմ զեկույց –հաշվետվություն՝ թե´ պաշտոնական, թե´ աշխատանքային այցերի հետ կապված, հետո կետ առ կետ կանդրադառնանք հարցերին»,-ընդգծեց նա:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am