Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վրացիների մոտ մի փոքր կաշկանդվածություն կա. Ալիկ Էրոյանց (վրացագետ) (video)

Ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի՝ մենք խնդիր ունենք Վրաստանի հետ հարաբերություններում լուրջ ջանքեր գործադրել,որպեսզի կարողանանք գերազանցել վրաց-ադրբեջանական, վրաց-թուրքական հարաբերություններին: Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ հայ-վրացական հարաբերություններում կարող է ներգրավվել նաև Իրանը: Հարցին՝ արդյոք թավշյա հեղափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում եղել են որոշակի փոփոխություններ, Էրոյանցը պատասխանեց. «Տարաշաշրջանում Վրաստանը հայտնի է ժողովրդավարական դրսևորումներով, և ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից կարծես վրացիների մոտ մի փոքր կաշկանդվածություն կա»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.