Ինչպես է ընթացել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նիստը

Վերաքննիչ դատարանումում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը, որին մասնակցում էր նաև Քոչարյանը: Ըստ փաստաբանի՝ նիստը հետաձգվեց մինչև վաղը, քանի որ բոլոր կողմերը չեն հասցրել իրենց արգումենտները ներկայացնել: «Քոչարյանը փայլուն ելույթ ունեցավ, ակնկալիքները դրական են»,- ասացին Քոչարյանի իրավապաշտպանները: