Հեղափոխության օրերին տնտեսական անհանգստացնող ցուցանիշներ ենք ունեցել. Բագրատ Ասատրյան (video)

«Վերջին 6 ամսում տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են, բայց նաև կան դրական արդյունքներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տնտեսագետի խոսքով՝ կան խնդիրներ, որոնց պետք է այսօրվանից լուծում տալ. «Այս կիսամյակում դրսևորվեց մի երևույթ, որի խնդիրը մշտապես ունեցել ենք, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման հարաբերակցության շեղումը դեպի ներմուծման ավելի բարձր ցուցանիշների:Այս խնդիրը կառավարության համար ամենաբացասական երևույթն է»: Խոսելով հեղափոխության օրերին գրանցած տնտեսական ցուցանիշներից՝ Ասատրյանն ասաց. «Ապրիլ-մայիս ամիսներին մենք տնտեսության մեջ ունեցանք անհանգստացնող երևույթներ, մասնավորապես ՝ միջոցների արտահոսք: Մայիս ամսվա ընթացքում նկատվեց նաև մասնավոր տրասնֆերների նվազում»: Տնտեսագետը ընդգծեց նաև, որ այս ամենը սկսեց կայունանալ մայիս ամսվա կեսին: Մանրամասները՝ տեսանյութում.