Չենք կարող ասել, որ այս իշխանությունը ձերբազատվել է բիզնես տարրերից. Բագրատ Ասատրյան (video)

Ըստ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ոլորտում դեռևս լուրջ խնդիրներ ունի. «Քաղաքական տեսանկյունից այս կառավարությունը ինչպես տեսնում ենք լուրջ աշխատանքներ իրականցնում է, բայց տնտեսական բլոկում դեռևս կան լուրջ հարցեր: Այս ամենով հանդերձ՝ անցած 6 ամիսներին նախորդ տարվա համեմատ գրանցվել է 8,9 % տնտեսական աճ»: Տնտեսագետն ընդգծեց նաև, որ իշխանություններին դեռևս չի հաջողվել ամբողջապես ձերբազատվել բիզնես տարրերից: Առավել մանրամասն՝ տեսանյութում.