«Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է»․ Փաշինյան

Այսօրվա Կառավարության նիստի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց՝ առանձին ապրանքատեսակների հետ կապված ցուցանիշներ շտկման կարիք ունեն. «Որքան էլ հարևաններ ու բարեկամներ ունենանք, 1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել և դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»,-ասաց Միրզոյանը: Վարչապետը Փաշինյանն էլ կատակով նշեց՝ «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է», որին ՊԵԿ նախագահն ավելացրեց. «Հաստատ սարի ծամոնը չի»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն պատասխանեց, որ չափաքանակները վերաբերում են 1 անգամ սահմանահատմանը: