Արմեն Աշոտյանին ԱԱԾ հրավիրելու մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց այն լուրը, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, նա ասաց Կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Նման բան չկա»,- ասաց նա: