Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դատաքննությունը կրկին հետաձգվեց . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պետք է տեղի ունենար Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի մահվան փաստով դատական հերթական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստի ժամանակ պետք է հարցաքննվեր գաղտնի վկան, ով լույս էր սփռելու առեղծվածային այս դեպքի վրա: Նրա վկայություններով ապացուցվելու էր, որ Ե. Խաչատրյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որոշ իրավապահների կողմից կատարվել են իրավաբանին ոչ հարիր գործողություններ, ինչի հետևանքով կեղծ հոդված է դրվել Խաչիկ Կոսյանի վրա: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գաղտնի վկան առանց անձը հաստատող փաստաթղթի էր ներկայացել դատարան: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2016 թ.-ի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես փակ վկա ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի, այլ այդ անվան տակ, ինչպես ինքն էր նշել, ճնշումների ազդեցությամբ ցուցմունքներ էր տվել Դավիթ Գրիգորյանը: Վերջինս դեպքի վայրին մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակից է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա, հիշելով դեպքի մանրամասները, ասում էր. «Այդ երեկո ես սովորականի նման աշխատանքի էի . Mercedes մեքենայի տակ շիթ էի ձգում, Մերուժն էլ լույսն էր պահում: 23:00-ի սահմաններում ձայներ լսեցի, դուրս գալով՝ տեսա, որ մի քանի երիտասարդ վազելով դեպի մեզ են գալիս: Նրանք փորձեցին ներսում վիճաբանություն հրահրել, սակայն չթողեցինք: Դրանից հետո մի երիտասարդ վազելով դուրս եկավ, իր հետևից ես դուրս եկա և նկատեցինք, որ դրսում բավականին շատ մարդ կա ու գետնին ընկած մի տղամարդ: Սև գույնի մեքենա կար, մեջը՝ երկու հոգի, իսկ գետնին ընկած տղամարդու մոտ մի աղջիկ օգնություն էր կանչում: Այդ պահին անմիջապես զանգել եմ շտապօգնություն ու գնացել աշխատանքիս վայրը: Ճանապարհին իմ առջև դուրս եկավ մի երիտասարդ տղա, ում ես չէի ճանաչում, տեսել էի նաև ներսում վթարված մեքենայի մոտ և միայն դեպքից երկու օր անց իմացա, որ անունը Խաչիկ է: Նա մինչև այդ եղել է սերվիսի ներսում: Դեպքի հաջորդ օրը երեկոյան գալիս եմ տուն, դեպքի մասին պատմում հայրիկիս և պառկում քնելու: Առավոտյան ոստիկանությունից մեր տուն են գալիս և ինձ, Մկոյին և Ավոյին, ովքեր նույնպես աշխատում էին նույն սերվիսում, տանում են Էրեբունու բաժին: Այնտեղ մինչև երեկո մեզ պահում են՝ փորձելով ճշտել մեր ունեցած ինֆորմացիան՝ դեպքի հետ կապված: Գիշերը մեզ բաց են թողում: Հայկը, ով սերվիսի տնօրենն է, թե ինչ է խոսում ոստիկանապետի հետ, չգիտեմ, բայց ասում է, որ Դավոն կգա և ամեն բան կպատմի, ինքը տեղյակ է: Այնուհետև սկսում է ինձ համոզել, որ ոստիկանապետը մեր ընկերն է, որ հանգիստ լինեմ, ոչ մի բան չկա, ես կեղծ անունով ցուցմունք կտամ և ինձ ոչ մեկ չի ճանաչի: Ես, իհարկե , չհամաձայնվեցի, սակայն Հայկոն ասաց, որ հանգիստ լինեմ, ասաց, որ ոչ մի բան չի լինի: Տանում են Էրեբունու բաժին, ոստիկանապետը ասում է, որ ասեմ, ինչ պետք է, իրենք էլ կավելացնեն, ցուցմունքը կտամ և ոչ ոք չի իմանա իմ ինքությունը: Քննիչը ինձ տանում է իր սենյակ, սկսում հայհոյել, անպատվել, սպառնալիքներ հասցնել, որ կդատապարտի՝ հանցագործությունը թաքցնելու համար, սակայն ես քննիչին անընդհատ ասում եմ, որ բան չեմ տեսել, ո՞նց կարող եմ կեղծ ցուցմունք տալ, բայց նա շարունակում է ինձ ստիպել՝ խոստանալով, որ իմ անձը չի բացահայտվի: Այդպես ես տալիս եմ նրանց ցանկացած ցուցմունքը, քանի որ նրանք շարունակում էին վստահեցնել, որ իմ անձը չի բացահայտվի և ամեն բան լավ կլինի: Հաջորդ օրը BMW X5-ով երկու քննիչ ինձ տարան առերեսման: Նրանք ինձ ասում էին, որ ձախից երկրորդը կանգնած է լինելու Խաչիկ Կոսյանը, և որ իրենք ինձ կհուշեն: Այնտեղ, ինչ-ինչ պատճառներով, Խաչիկ Կոսյանին փոխում են ձախից 4-րդը և ինձ ականջիս հուշում, որ ասեմ, թե նրան ճանաչում եմ, և նա խփել է: Ես նրանց ասածով չեմ անում. ասում եմ, որ դեպքի վայրում տեսել եմ, սակայն չեմ տեսել, որ խփել է: Երբ վերև ենք բարձրանում, ինձ նախատում են, որ ես ինչու իրենց ասածով չասացի: Այդտեղից եկել ենք կրկին Էրեբունի բաժին՝ ցուցմունքը շարունակելու, որտեղ ինձ նորից ստիպեցին, համոզեցին , որ ստորագրեմ այն ցուցմունքի տակ, որը գրված էր իրենց սրտով: Այդ ամենից հետո սերվիսի տնօրեն Հայկոն հանդիպել է հայրիկիս և խոստացել, որ ամեն բան լավ է լինելու և իմ անձը չի բացահայտվելու»: Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am