«Արմօյլ»-ին արտոնություն տրամադրելու հարցը հետաձգեց

Կառավարությունը «Արմօյլ» ընկերությանը ներմուծված սարքավորումներին ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու որոշման ընդունումը հետաձգեց մեկ շաբաթով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն դոլարի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Նախարարն ընդգծեց, որ գործարանը նավթամթերքի վերամշակմամբ է զբաղվելու, այլ ոչ թե՝ նավթի: «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում: Ներդրումային ծրագրի համաձայն՝ այս արտադրանքի համար Հայաստանում և Արցախում առկա ողջ պահանջարկը բավարարվելու է, նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում»,- ասաց Մինասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության նիստից առաջ իրեն տեղեկացրել են, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է նշված գործարանի շինարարությունը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը ստուգում է իրականացրել և կասեցրել: «Սակայն օրենքում կա բաց. այնտեղ  նշված է, որ նավթավերամշակման արտադրությունն Ա կատեգորիայով փորձաքննության ենթակա է: Այդ նույն օրենքի մեկ այլ կետով կա այլ կարգավորում: «Արմօյլ»-ի գործունեությունը որպես վերամշակում մտնում է Ա կետի տակ և գործարանը չունի բնապահպանական դրական եզրակացություն, չնայած հանրային լսումներ է իրականացրել: Գործարանի գործունեությանը պետք է վերջնական եզրակացություն տա փորձաքննական ՊՈԱԿ-ը»,- ասաց Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեսչական մարմնի որոշման պայմաններում պետք է հարցի քննարկումը հետաձգել՝ խնդիրն ամբողջական հասկանալու համար:  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am