Քոչարյանի կալանքի տակ մնալը բխում է նախաքննության շահերից. Սասուն Խաչատրյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պնդում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալը բխում է նախաքննության շահերից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սասուն Խաչատրյանը: «Գտնում ենք, որ ազատության մեջ մնալով նա կարող է քննությանը խոչընդոտել»,- ասաց ՀՔԾ պետը հավելելով, որ կալանքի մեջ գտնվելով այդ հավանականությունը զգալիորեն փոքրացնում է: