4 բժշկական կենտրոններ կունենան կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ

«Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատությունները պետք է ունենան հատուկ բաժանմունքներ դատապարտված կամ կալանավորված անձանց համար:Մարզերում 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցները նույնպես պետք է ունենան նմանատիպ բաժանմունքներ: Բացի դրանից, անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումն ու ծառայությունը դուրս բերվեն քրեակատարողական ծառայության ենթակայության տակից: Այս որոշումը հենց միտված է նրան, որ ստանդարտները բոլորի համար լինեն նույնը»,-  կառավարության նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ապագայում մենք չենք ունենալու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ,հետաքրքրվեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օբյեկտիվորեն չենք կարող չունենալ այդպիսի հիվանդանոց, թեթև հիվանդությունների դեպքում մեզ համար ավելի նպաստավոր կլինի, որ մենք ունենանք այսպիսի հիվանդանոց: Նեղ մասնագիտացված, բարձր որակավորում պահանջող սպասարկումը կիրականացնենք 500 և ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատություններում, իսկ ավելի թեթև, հսկողության կարիք ունեցող հիվանդների համար կունենանք առնվազն 2 այսպիսի հիվանդանոց: Մեկը նախատեսում ենք փոխարինել ներկայիս կենտրոնական հիվանդանոցը մոտ 100 մահճակալ ունեցող կենտրոնով, երկրորդ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էլ կունենանք փակ ռեժիմի համար նախատեսված հիվանդների համար կենտրոն»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 500 և ավելի մահճակալ ունեցող 4 հիվանդանոց կա մայրաքաղաքում՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները: Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը: Այն Երևանի հիվանդանոցների դեպքում կսկսի գործել 1 տարի անց, իսկ մարզերի համար՝ 2 տարի հետո:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իսրայելի ֆինանսների նախարարի որդին վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում. Ynet Քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Պաշտոնյաները չեն բացառել նոր ապացույցների ի հայտ գալու հնարավորությունը․ Reuters Սպանվել է Ալի Խամենեիի աշխատակազմի ղեկավարը Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա «Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Դավթյան Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության․ ամերիկյան Politico Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը տեսա, երբ Իջևանում Փաշինյանին չէին ուզում բարևել, Նոյեմբերյանում էլ չէին ուզում մոտենալ. Ոսկան Սարգսյան Առաջիկայում այդ շարքերում կտեսնենք շատ հետաքրքիր անուններ, շատ կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին. Տոնոյան 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Նիկոլին հաջողվել է պսևդոխաղաղության կուտը կերակրել հանրության 70 տոկոսին․ փորձագետ Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Սկանդալային միջադեպ՝ հանրային տրանսպորտում Իրական ընդդիմադիրներին, որոնք ուզում են հեռացնել Ալիևի մարդուն երկրի ղեկավարի պաշտոնից, պետք է ամենից շատ հետաքրքրի հարցման մեջ առկա այս պատկերը. Հայրապետյան Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ Ուշագրավ խճանկար է․ Թրամպը, ըստ էության, առաջարկում է գործարք․ քաղաքագետ «Մարտի 1»-ի գործով նոր զարգացումներ Ջերմացնող գարունն ուշանում է. ի՞նչ եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am