Կանոններ են փոխվում.լրագրողներին արգելվեց բարձրանալ նիստերի դահլիճ

Կառավարության նիստից առաջ լրագրողներին կառավարության անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին բարձրանալ նիստերի դահլիճ։ Որոշ ժամանակ հետո ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե այդպիսի որոշում է կայացվել ընդհանուր քննարկման ժամանակ՝ հաշվի առնելով շենքային անվտանգությունը: Լրագրողներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին և որոշվեց, որ նրանք չեն բարձրանա վերև միայն այն դեպքում, եթե նիստից հետո այն պաշտոնյաները, ում հարցեր ունեն, կիջնեն և կպատասխանեն հարցերին: