Արգենտինայում Հայաստանի դեսպանի նախկին ամուսինը կալանավայրում ինքնավնասում է կատարել

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հովիկ Բաբայանը նախօրեին ինքնավնասում է կատարել: Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: ՔԿՎ-ից նաև տեղեկացանք, որ կալանավորը ինքնավնասում է կատարել՝ դժգոհելով իր նկատմամբ հարուցված քրեական գործից: Նախկինում դատապարտված և ներկայումս էլ կալանավորի կարգավիճակ ունեցող Հովիկ Բաբայանը Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանի նախկին ամուսինն է: