Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունն սկսվեց

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընդամենը րոպեներ առաջ սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Մեզ հետ զրույցում ավելի վաղ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում: Նշենք նաև, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է: