ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար: ՀՔԾ լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ որևէ տեղեկություն այդ մասով չեն կարող տրամադրել: «Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: