Թրամփը կկարողանա պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ նախագահին իրավունք տրամադրել պատժամիջոցներ սահմանելու այն անձանց նկատմամբ, որոնք միջամտել են ԱՄՆ ընտրություններին։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ Սպիտակ տանը հղում անելով: Պատրաստվող նախագծի տեքստում նշվում է, որ նախագահը կկարողանա առանց Կոնգրեսի համաձայնության պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ում ընտրական գործընթացին միջամտած երկրների 30 խոշորագույն առևտրային կազմակերպություններից 10-ի դեմ: Նշվում է, որ այս կերպ Թրամփի վարչակազմը փորձում է ցույց տալ ԱՄՆ ընտրություններին միջամտելու գործով Ռուսաստանի նկատմամբ իր մտադրությունների լրջությունը: