Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը.Սաակաշվիլի
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում: Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը: Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը, դրա համար դեռ ուշ չէ: Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-ն Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն ճիշտ օգտագործի: